Ուկրաինա արևմտյան զինվորականների ուղարկումը կհանգեցնի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման․ Պեսկով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը։

Մակրոնը փետրվարի 26-ին Ուկրաինայի աջակցությանը նվիրված Փարիզի խորհրդաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ արևմտյան երկրների ղեկավարները քննարկում են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն փոխհամաձայնության չեն հասել։

«Այս դեպքում արդեն հարկավոր է խոսել ոչ թե հավանականության, այլ անխուսափելիության մասին: Ահա այդպես էլ կգնահատենք: Եվ այս երկրները պետք է նույն կերպ գնահատեն և իրենց հաշիվ տան ու հարց տան, թե դա համապատասխանում է արդյոք իրենց շահերին, իսկ գլխավորը` իրենց երկրների քաղաքացիների շահերին», - ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պեսկովը «ՆԱՏՕ-ի երկրներից ինչ-որ զորակազմեր Ուկրաինա ուղարկելու» հնարավորության քննարկման փաստը որակել է կարևոր նոր տարր։

Միևնույն ժամանակ, Պեսկովի խոսքով, Մոսկվան արձանագրել է նաև այն փաստը, որ Եվրոպայում փոխհամաձայնություն չկա զինվորականներ ուղարկելու հարցի շուրջ։

Հայերեն English Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է