Միջազգային

Մոսկվայում անցկացվում է համաժողով՝ ԱՊՀ-ի, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ներկայացուցիչների մասնակցությամբ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում անցկացվում է համաժողով՝ ԱՊՀ-ի, Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի ներկայացուցիչների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի, Ասիայի, ԱՊՀ-ի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի երկրների առաջատար քաղաքական ուժերի պատվիրակները հավաքվում են «Հանուն ազգերի ազատության» համաժողովի հանդիսավոր բացմանը Մոսկվայի Միությունների տան սյունազարդ դահլիճում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Միջոցառմանը նաև ժամանել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) նախագահ Ֆաուստեն Արքանժ Տուադերան, որը կմասնակցի համաժողովի լիագումար նիստին և հանդիպում կունենա ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։

Համաժողովի միջոցառումներին հավաքվել են մոտ 400 պատվիրակներ։ Նրանք կքննարկեն պետությունների ինքնիշխան գործերին միջամտության, նեոգաղութատիրական ապակառուցողական գործելակերպին հակազդման, քաղաքական, ֆինանսատնտեսական, տեղեկատվական և այլ ոլորտներում անկախության հարցեր։

Սա «Հանուն ազգերի ազատության» գաղութատիրության արդի գործելակերպերի դեմ պայքարի կողմնակիցների առաջին միջազգային միջկուսակցական համաժողովն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում