Միջազգային

Հատիկավոր կակաոյի գները նոր ռեկորդ են սահմանել Արևմտյան Աֆրիկայում երաշտի պատճառով

1 րոպեի ընթերցում

Հատիկավոր կակաոյի գները նոր ռեկորդ են սահմանել Արևմտյան Աֆրիկայում երաշտի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատիկավոր կակաոյի ֆյուչերսները պատմական առավելագույն մակարդակի են հասել, քանի որ կան մտահոգություններ, որ Արևմտյան Աֆրիկայում երաշտի պատճառով բերքատվությունը ցածր կլինի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Հատիկավոր կակաոյի ֆյուչերսները Նյու Յորքում փետրվարի 8-ին մեկ տոննայի դիմաց հասել են 5874 դոլարի։ Անցյալ տարվա սկզբից գնանշումները գրեթե կրկնապատկվել են։

«Թրեյդերները երկյուղում են, որ բերքի առումով ևս մեկ վատ տարի կլինի, և այդ մտավախությունները հաստատում է Էլ Նինյո երևույթը, որը սպառնում է Արևմտյան Աֆրիկայում կակաոյի բերքահավաքին՝ շոգ, չոր եղանակի պատճառով», - մեջբերում է «Ինտերֆաքս»-ը Price Futures Group-ի վերլուծաբան Ջեք Սքովիլի խոսքերը:

Փետրվարի 8-ին Hershey Co.-ն՝ աշխարհում շոկոլադի խոշորագույն արտադրողներից մեկը, նախազգուշացրել էր, որ «կակաոյի ռեկորդային գները, ինչպես ակնկալվում է, կսահմանափակեն մեր շահույթների աճն այս տարի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում