Միջազգային

ԱՀԿ-ն հայտնել է Աֆրիկայում խոլերայի լուրջ բռնկման մասին

2 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն հայտնել է Աֆրիկայում խոլերայի լուրջ բռնկման մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն այս տարվա հունվարին աֆրիկյան 10 երկրներում գրանցվել է խոլերայի 26 հազար դեպք և մահվան 700 դեպք. այս հիվանդության՝ այլ երկրներ տարածվելու վտանգը շատ մեծ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աֆրիկյան բյուրոյի ներկայացուցիչ Ֆիոնա Բրական։

«Այս տարվա առաջին չորս շաբաթվա ընթացքում ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանի 10 երկրներ հաղորդել են հիվանդության ավելի քան 26 հազար դեպքի և մահվան 700 դեպքի մասին, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2023 թվականի այդ նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի թիվը», - ԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բրական հավելել է, որ ներկայում բռնկումներ են դիտվում Զամբիայում, Զիմբաբվեում, Մոզամբիկում, Տանզանիայում, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում, Եթովպիայում և Նիգերիայում։

«Առկա է այլ երկրներում հիվանդության հետագա տարածման մեծ վտանգ, հատկապես վարակի փոխանցման այս պիկային սեզոնի ընթացքում», - ընդգծել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Խոլերան սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված սննդամթերքի կամ ջրի՝ օրգանիզմ թափանցելու միջոցով: Խոլերան կարող է առաջացնել ծանր, սուր ջրային լուծ, իսկ այս հիվանդության ծանր ձևը բուժման բացակայության դեպքում կարող է մի քանի ժամ անց մահվան ելքով ավարտվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում