Ֆրանսիան կկրճատի իր զորակազմերը Աֆրիկայի երեք երկրներում. Le Monde

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան առաջիկա ամիսներին զգալիորեն կկրճատի իր զորակազմերը Գաբոնում, Սենեգալում և Կոտ Դ’իվուարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Le Monde պարբերականը։

Ըստ հրապարակման՝ նման որոշում դեկտեմբերին կայացրել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը. գործընթացն արդեն սկսվել է։

«Էմանուել Մակրոնը, մեր տեղեկատվության համաձայն, 2023 թ․ դեկտեմբերի կեսերին տեղի ունեցած զինվորական խորհրդի ընթացքում որոշում է ընդունել զգալիորեն կրճատել զորակազմերը Գաբոնում, Սենեգալում և Կոտ Դ’իվուարում», – գրում է պարբերականը։

Նշվում է, որ այս երկրներում գտնվող ֆրանսիական ռազմակայանների մեծ մասում զինվորականների թվաքանակի կրճատման գործընթացն արդեն սկսվել է, սակայն այս տարի այն պետք է արագանա։

Համաձայն հրապարակման՝ Գաբոնի, Սենեգալի և Կոտ Դ’իվուարի մայրաքաղաքներում Ֆրանսիայի զինվորականների թիվը կարող է կրճատվել՝ հասնելով յուրաքանչյուր քաղաքում մոտավորապես հարյուրի. ընդ որում, նրանք հիմնականում կատարելու են օժանդակ գործառույթներ։ Սա համարվում է բավական զգալի կրճատում՝ հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Գաբոնի և Սենեգալի մայրաքաղաքներ Լիբրևիլում և Դակարում գտնվող բազաներում տեղակայված էր 350-ական ֆրանսիացի զինծառայող, իսկ Կոտ Դ’իվուարի մայրաքաղաք Աբիջանում՝ 950:

Ֆրանսիայի նախագահի գրասենյակում պարբերականին հայտնել են, որ պլանավորվում է նշված երկրներում ֆրանսիական զորակազմերի թվաքանակը ժամանակ առ ժամանակ փոխել՝ կախված տվյալ ժամանակաշրջանում «գործընկերների կարիքներից»։

Միևնույն ժամանակ Le Monde-ը նշում է, որ Ֆրանսիայի զորակազմերի թվաքանակը Ջիբութիում և Չադում, որտեղ տեղակայված է 1500-ական զինվոր, չի փոխվի։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում