Քաղաքականություն

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

1 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի առանձնազրույցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:

Հունաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հունվարի 9-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում