Քաղաքականություն

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԳՆ-ից, տեղի է ունեցել Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որից հետո մեկնարկել է Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։

Ընդլայնված կազմով հանդիպմանը կհաջորդի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը։

Մինչ ԱԳՆ ժամանելը Էստոնիայի արտաքին գործերի նախարարն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում