Միջազգային

Գերմանիայում վատ եղանակի հետևանքով երեք մարդ Է զոհվել

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում վատ եղանակի հետևանքով երեք մարդ Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ցուրտ եղանակի զոհ է դարձել երեք մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները:

Գերմանիայի արևելքում Սաքսոնիայի լեռնային շրջանում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել ճանապարհի մերկասառույցի պատճառով, որի հետևանքով մեկ մարդ Է զոհվել, ևս տասը աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց:

Բավարիայում նույնպես վատ եղանակի պատճառով լուրջ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում