Միջազգային

Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում պատրաստվում են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում տեղի է ունեցել կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանի տոնակատարությանը նվիրված մի շարք միջոցառումներին նվիրված քննարկում Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանի և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության ներկայացուցիչներ Լարիսա Կադոչնիկովայի, Ռոման Բալայանի, Դմիտրի Տոմաշպոլսկու և Սերգեյ Բորդենյուկի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է AnalitikaUA-ն:

Հանդիպման մասնակիցները մտքեր են արտահայտել Փարաջանովի ստեղծագործության հետահայաց ցուցադրությունների, կինոցուցադրությունների և այլ մշակութային միջոցառումների անցկացման վերաբերյալ, որոնք կընդգծեն նրա ստեղծագործական ժառանգության յուրահատկությունը և ազդեցությունը համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա:

Դավիթ Մկրտչյանը և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության անդամները քննարկել են հիշատակի միջոցառումների անցկացման կարևորությունը, որոնք ոչ միայն կնշեն Փարաջանովի ստեղծագործական ներդրումը համաշխարհային կինոյում, այլև կնպաստեն նրա ժառանգության հանրահռչակմանը հանրության շրջանում: Զգալի ուշադրություն է դարձվել հայ և ուկրաինացի երիտասարդներին Սերգեյ Փարաջանովի հիշարժան իրադարձություններին և ստեղծագործություններին ներգրավելուն:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ուկրաինայի հայ համայնքի և Ուկրաինական կինեմատոգրաֆիական համայնքի միջև ջանքերի միավորման և համագործակցության անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում