Միջազգային

Ուկրաինայում վատ եղանակի հետևանքով կա 10 զոհ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում վատ եղանակի հետևանքով կա 10 զոհ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում վատ եղանակի պատճառով 10 մարդ զոհվել է, ևս 23-ը՝ տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

«Եղանակային պայմանների բարդացման հետևանքով 10 մարդ է զոհվել Օդեսայի, Խարկովի, Նիկոլաևի (մարզերում) և Կիևում: 23 մարդ տուժել է, նրանց թվում կա 2 երեխա», - գրել է նա Telegram ալիքում։

Կլիմենկոյի տվյալներով՝ Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերում ութ ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ երթևեկության համար, 411 բնակավայրեր Ուկրաինայի 11 տարածաշրջաններում մինչև հիմա հոսանքազրկված են։

Ուկրաինայի 16 մարզերում ավելի քան 2 000 բնակավայրեր մնացել են առանց էներգամատակարարման: Փրկարարները քարշակել են 1530 մեքենա։

hhhh.jpg (102 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում