Միջազգային

Գերմանիան Ուկրաինային 1,3 մլրդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի

1 րոպեի ընթերցում

Գերմանիան Ուկրաինային 1,3 մլրդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթի մասին՝ 1,3 մլրդ եվրո գումարի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bild թերթը:

Ավելի վաղ Պիստորիուսն Ուկրաինա էր ժամանել այցով, որի մասին նախապես չէր հաղորդվել: Սա Պիստորիուսի երկրորդ այցն է Ուկրաինա՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո:

Նոյեմբերին գերմանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ, իրենց տվյալներով, Գերմանիայի կառավարությունը մտադիր է 2024 թվականին 8 մլրդ եվրոյի ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային: Դա երկու անգամ ավելին է, քան նախատեսված էր ի սկզբանե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում