ՄԱԿ-ը Իսրայելից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը հասել է անտանելի չափերի և այլևս չի կարող շարունակվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Al Jazeera-ն:

Նրա խոսքով ՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Իսրայելի գործողությունը տարածաշրջանում:

«Անկասկած, հումանիտար ճգնաժամը ցանկացած չափանիշով.. անտանելի է և չի կարող շարունակվել: Դադարեցրեք մարտական գործողությունները, որպեսզի քաղաքացիական անձինք ապահով տեղաշարժվեն: Գազայի բնակիչներին շունչ տվեք», - նշել է Գրիֆիթսը:

Նա հավելել է, որ Գազայի ժողովրդին պետք է թույլ տալ հանգստանալ այն սարսափելի բաներից, որոնք տեղի են ունենում Պաղեստինյան անկլավում:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի հետ

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասին

Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության կամպուս. ծրագիրը կիրականացվի Ֆրանսիայի և ԵՄ-ի աջակցությամբ

Կայացավ ՀՆՄ 21-րդ համագումարը

Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն

Հունաստանի ամենահեղինակավոր Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա