Ջո Բայդենը և Սի Ծինփինը նոյեմբերի 15-ին հանդիպում կունենան․ Kyodo

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նախատեսում են երկկողմ հանդիպում ունենալ նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում, երբ Ասիախաղաղօվկիանոսյան երկրների ղեկավարները հավաքվեն ամենամյա գագաթնաժողովի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։

Սա կլինի առաջին դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների միջև վերջին մեկ տարվա ընթացքում, մինչ երկու պետությունները փորձում են ուղիներ գտնել իրենց ուժեղ մրցակցությունը կայունացնելու և աշխարհաքաղաքական լարվածությունը նվազեցնելու համար։

Պաշտոնյան, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը վերջին պատրաստություններն են տեսնում այդ օրվա հանդիպման համար։

Չինաստանը դեռ պետք է հաստատի Սի Ծինփինի մասնակցությունը Ասիախաղաղօվկիանոսյան երկրների ղեկավարների գագաթնաժողովին, սակայն Սպիտակ տունն անցյալ շաբաթ հայտարարել է, որ երկու երկրները «սկզբունքորեն համաձայնել» են Սան Ֆրանցիսկոյում իրենց ղեկավարների հանդիպման շուրջ։

Սի Ծինփինն ԱՄՆ-ում չի եղել 2017 թ․ ապրիլից ի վեր։ Երկու նախագահները դեմ առ դեմ հանդիպում են ունեցել 2022 թ․ նոյեմբերին Բալիում Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի ժամանակ։ Նրանց հանդիպումը տևել էր 3 ժամ։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին