Գյումրիում կայացավ աշխատանքի տոնավաճառ՝ Շիրակի մարզում բնակություն հաստատած բռնի տեղահանվածների համար

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում հոկտեմբերի 12-ին կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ՝ Շիրակի մարզում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, աշխատանքի տոնավաճառին ներկայացված էին մարզում գործունեություն ծավալող 22 ընկերություններ՝ ավելի քան 100 առկա թափուր աշխատատեղերով։

«Մեկ հարթակում հավաքելով մարզի թափուր աշխատատեղերը՝ նպատակ ունենք աջակցել բռնի տեղահանված արցախահայերին հնարավորինս արագ աշխատանք գտնելու հարցում»,- նշեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը՝ տեղեկացնելով, որ 13-ից բարձր տարիք ունեցողների համար էլ նախատեսված են մասնագիտական կողմնորոշման աշխատարաններ։

«Ես Ստեփանակերտում կարի ֆաբրիկայում եմ աշխատել։ Կոշիկից բացի, զինվորական համազգեստ, անկողնային պարագաներ ենք կարել։ Հիմա փորձում եմ հարմար աշխատանք գտնել։ Գիտեմ, որ Գյումրիում նման գործարաններ կան։ 8 անձով հիմա Գյումրիում ենք՝ ես, ամուսինս, որդիս ու հարսս ՝ բոլորս աշխատողներ ենք։ Հիմա էլ պետք է աշխատանք գտնենք, որ ապրենք»,- հայտնեց Արևիկ Դանիելյանը։

Տոնավաճառը կազմակերպել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ «Մանթաշյանց» գործարարների միության Գյումրու մասնաճյուղի, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Գյումրու «Հայորդաց տան» հետ համատեղ։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում