Իրան

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը կենտրոնական Իսրայելի Յադ Բինյամին շրջանում կայացած համաժողովում հայտարարել է, որ երկիրը «հետաքրքրված չէ միանալ» Իրանի դեմ պատերազմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսրայելական Ynet լրատվական կայքը։

«Այս պահին Իսրայելի Պետությունը որևէ հետաքրքրություն չունի միանալու արշավին, - ասել է նա: - Ներկայիս իրավիճակը մեզ համար լավ է, և մենք որևէ հետաքրքրություն չունենք մեզ դրանում ներքաշելու: Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»։

Իր ելույթում նախարարը նաև նշել է, որ Իսրայելի գլխավոր նպատակը իրանական ռեժիմը թուլացնելն է, և որ դրա լավագույն միջոցը տնտեսական միջոցներն են։

Վերջին օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կրկին սրվել է՝ ԱՄՆ-ի ավիահարվածներով և Իրանի կողմից տարածաշրջանում ամերիկյան օբյեկտների դեմ պատասխան հարձակումներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում