ԼՂ-ում Բաքվի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Եվրախորհրդարանում պատվիրակության ղեկավար

1 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (Fratelli d'Italia-ECR) պատվիրակության ղեկավար Կառլո Ֆիդանցան։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Դրանց շարունակությունը կարող է առաջացնել տեղի հայ բնակչության փախուստը և, հետևաբար, դառնալ էթնիկ զտման մի ձև»,- ընդգծել է պատվիրակության ղեկավարը։

«Պետք է անհապաղ վերադառնալ կողմերի միջև երկխոսությանը՝ անհապաղ զինադադարով և ադրբեջանական զորքերի դուրսբերմամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակմամբ: Օգտվելով Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատերազմից՝ փորձել ռազմական ճանապարհով հարցերը լուծել Լեռնային Ղարաբաղում միջազգային իրավունքով, թույլատրելի պրակտիկա չէ»,- ավելացրել է նա։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա