Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանի թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանի թեկնածությունը

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Իրինա Յոլյանի թեկնածությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց Անդրանիկ Գևորգյանը։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ընտրած մշտական հանձնաժողովներից երեքում՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Եվրոպական ինտեգրման և Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներն առաջին փորձից չէին հավաքել բավարար ձայներ։

Առաջին փորձից Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությունն առաջադրել էր Դավիթ Ղազինյանի թեկնածությունը, որի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 62 պատգամավոր։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում