Քաղաքականություն

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Հարություն Հարությունյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա թեկնածությունն առաջադրել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։

«ԱԺ 105  պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 104-ը։ Հարություն Հարությունյանի օգտին կողմ է քվեարկել 56 , դեմ՝48  պատգամավոր»,-ասաց նա։

Նշենք, որ Հարություն Հարությունյանից առաջ ԱԺ եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրվել էր Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, որը, սակայն, քվերարկության արդյունքներով չէր ընտրվել այդ պաշտոնում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում