Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը․ Արմեն Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը․ Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը, և սա է Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը պե՞տք է ռազմական միջամտություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղում։

«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է պաշտպանել միայն իր սուվերեն տարածքը, և սա է Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը։ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված առաջնահերթ անելիք ունի Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև գետնի վրա նրանց ներկայությունն է։ Խաղաղապահների պարտավորությունն է ոչ թե պարզապես բժշկական օգնություն ցուցաբերել կամ նմանատիպ քայլեր անել, այլ իրականում ապահովել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում», - ասաց Գրիգորյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում