Հասարակական

Կայացել է Գավառ համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը

3 րոպեի ընթերցում

Կայացել է  Գավառ համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը

ԳԱՎԱՌ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել համայնքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը, որը վարել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Օրակարգի հարցերի հաստատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, բյուջեյի, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը ներկայացրել է Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին, ապա ավագանու հաստատմանը ներկայացրել Գավառ համայնքի ավագանու որոշմամբ հաստատված «Գավառի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը ուժը կորցրած ճանաչելու և այն նոր խմբագրությամբ հաստատելու, ինչպես նաև Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին հարցերը։

Դրամական աջակցություն տրամադրելու մասին հարցերը ավագանու հաստատմանը ներկայացրել է համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Վարսենիկ Խաչատրյանը։

Սեփականության իրավունքով Գավառ համայնքին պատկանող բնակարանը նվիրատվությամբ օտարելու, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերը աճուրդով օտարելու եւ մեկնարկային գին սահմանելու մասին հարցերը զեկուցել է աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանը։

Համայնքային սեփականություն հանդիսացող ավտոտնակները եւ դրանց զբաղեցրած ու սպասարկման համար հատկացված հողամասերը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը աճուրդով օտարելու և մեկնարկային գինը սահմանելու, համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը և պարիսպը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու, Հայաստանի Հանրապետությանը տարածք նվիրաբերելու, փողոցների վերանվանման և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 08-ի N110-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին հարցերը զեկուցել է համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Դավիթ Մազմանյանը։

Աղբահանության վճար վճարողների հաշվառման և աղբահանության վճարների գանձման մասին հարցը ներկայացրել է աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Ավետիք Ղազանչյանը։

Քննարկվել են նաև Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող արոտավայրը վարձակալությամբ տրամադրելու, Գավառ քաղաքի Սայադյան 76/1 հասցեի և Գավառի համայնքապետարանի շենքի դիմացի հատվածում գտնվող ծառերը ավելի բաց տարածք տեղափոխելու հետ կապված հարցեր։

2023 թվականի հինգերորդ նստաշրջանի երկրորդ նիստի օր սահմանվեց 2023 թվականի հոկտեմբերի 13-ը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում