Հասարակական

Հայաստանում և պետական, և մասնավոր հատվածում օրենքով կստեղծվի հեռավար աշխատանքի հնարավորություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նոր նախագծի, որով Հայաստանում կարգավորվում է հեռավար աշխատանքը՝ թե պետական, թե մասնավոր հատվածում հեռավար աշխատանքի հնարավորություն կստեղծվի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Այս պահին օրենքում կա կարգավորում հեռավար աշխատանքի համար, սակայն դա վերաբերում է միայն ճգնաժամային իրավիճակների ժամանակահատվածին:

Փոխնախարարը ներկայացրեց միջազգային վիճակագրությունը: Օրինակ՝ ԱՄՆ աշխատաշուկայում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդեն 2023-ի փետրվարին գրասենյակային աշխատանք է իրականացնում մոտ 20 տոկոսը, իսկ մնացածը՝ մոտ 80 տոկոսը կամ ամբողջությամբ հեռավար, կամ հիբրիդային: Նույն միտումն է նկատվում Եվրոպայում:

Նախագծով ֆիքսվել է, որ հեռավար աշխատանքը կատարվում է աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով: Աշխատանքը հեռավար կատարելու մասին կողմերի համաձայնությունը ձևակերպվում է գրավոր, որն աշխատանքի էական պայմանների փոփոխություն չի համարվում:

Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողը պետք է ապահովի աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև գործատուի համար իր հասանելիությունը` փոխադարձ համաձայնեցված եղանակով: Աշխատողի մեղքով սույն մասով սահմանված պահանջի չկատարումը համարվում է աշխատանքային կարգապահության խախտում:

Այս փոփոխություններն ընդունելուց հետո հնարավոր թե պետական, թե մասնավոր հատվածում հեռավար աշխատանք իրականացնել:

«Կարծում ենք, որ այս ամբողջը կբերի արդյունավետության բարձրացման և, ըստ էության, այլ երկրներից նոր աշխատուժ ներգրավելուն, որը կնպաստի տարբեր ոլորտներում բարձր արտադրողականության աճին, նաև՝ տնտեսության աճին, զուգահեռաբար կբերի իր դրական ազդեցությունը նաև բնապահպանական ոլորտում»,-ասաց Սարգսյանը:

Ըստ նրա՝ դա նաև ապահովելու է ներառականությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հայերեն

Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական բնույթ. դեսպան Խաչատրյան

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող տղամարդ

Մաքսանենգությամբ Հայաստան է տեղափոխվել 10 կգ թմրամիջոց. 2 անձ կալանավորվել է

ՌԴ տարածքում Ուկրաինայի գործողության «գրասենյակը» գտնվում էր ԱԴԾ կենտրոնակայանի մոտ. Զելենսկին մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն Ավստրալիայից պահանջում է պաշտպանական ծախսերը մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3,5%-ը

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2025 թվականի մայիսին ծնվել է 76 երեխա

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 30-ի համեմատ բարձր է մնում 19 սմ-ով

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին

Գեղարքունիքի մարզի համայնքներում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ՝ ռուսական կողմի հետ բանակցությունների