Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին

ԱՄՆ զինվորականները հունիսի 3-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել ևս մեկ նավի, որը, ենթադրաբար, օգտագործվել է թմրավաճառների կողմից։ Գրոհի հետևանքով սպանվել է երկու մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

« Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով՝ Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», - ասվում է X-ում արված հայտարարության մեջ։

Մայիսի վերջին The New York Times պարբերականը հաղորդել է, որ ենթադրյալ թմրակարտելների նավերին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը։ Թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է 2025 թվականի նոյեմբերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում