Ռուսաստան

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել այն երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որոնց ազատությունը խոչընդոտվում է  Ռուսաստանի կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վոլոդիմիր Զելենսկին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի հետ հանդիպման արդյունքներով։

«Կարծում ենք, որ Եվրոպան պետք է զգալիորեն ավելի շատ աջակցի յուրաքանչյուր ժողովրդի, որին Ռուսաստանը կառչել է ատամներով և փորձում է բաց չթողնել դեպի ազատություն։ Սա հատկապես արդիական է Հայաստանի համար` այդ երկրում ընտրություններին ընդառաջ։ Սա պարզապես մեկ կամ մյուս քաղաքական ընտրության հարց չէ։ Խոսքը ժողովրդի՝ իրենց ապագան ընտրելու հիմնարար իրավունքի մասին է։ Եվրոպան ունի անհրաժեշտ կարողություններ՝ պահպանելու այն հիմնարար կանոնները, որոնք միշտ աշխատել են և կշարունակեն աշխատել՝ անվտանգությունը սատարելու համար»,-ասված է նրա գրառման մեջ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում