Միջազգային

Ջո Բայդենը հիասթափություն է հայտնել G20-ի գագաթնաժողովում Սի Ծինփինի հնարավոր բացակայության առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենը հիասթափություն է հայտնել G20-ի գագաթնաժողովում Սի Ծինփինի հնարավոր բացակայության առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հիասթափություն է հայտնել այն առնչությամբ, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, գուցե, ներկա չգտնվի Հնդկաստանում այս շաբաթ կայանալիք Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Ես հիասթափված եմ, բայց մտադիր եմ հասնել նրա հետ հանդիպման», - ասել է Բայդենը՝ առանց մանրամասներ հայտնելու։

ԱՄՆ նախագահը Հնդկաստանում G20-ի գագաթնաժողովին կգտնվի սեպտեմբերի 7-10-ը, որից հետո կայցելի Վիետնամ։ Լրագրողների հետ զրույցում Բայդենը հայտնել է, որ թե՛ Հնդկաստանը և թե՛ Վիետնամն ավելի սերտ հարաբերություններ են ցանկանում հաստատել ԱՄՆ-ի հետ, ինչը «կարող է շատ օգտակար լինել»։

Reuters-ի աղբյուրներն օրերս հայտնել էին, որ Սի Ծինփինն, ամենայն հավանականությամբ, չի այցելի գագաթնաժողովին, և Չինաստանը կներկայացնի երկրի վարչապետ Լի Ցյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում