2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 2 հա, Ուջան գյուղում՝ 800 քմ, Աշտարակ քաղաքում՝ 200 քմ,Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ, Նորաբաց գյուղում՝ 1 հա,Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 3.5 հա, Ջրաշեն գյուղում՝ 600 քմ, Սարալանջ գյուղում՝ 1200 քմ,Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 1 հա, Հրազդան քաղաքում՝ 9 հա, Նուռնուս գյուղում՝ 2 հա, Առինջ գյուղում՝ 400 քմ, Արզական գյուղում՝ 2000 քմ, Ալափարս գյուղում՝ 3300 քմ, Գետամեջ գյուղում՝ 1000 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ 800 քմ, Մայակովսկի գյուղում՝ 7000 քմ,Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 700 քմ, 3 հա, Հոռոմ գյուղում՝ 20 հա, Արթիկ քաղաքում՝ 2000 քմ,Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 400 քմ,Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում՝ 6 հա,Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 4000 քմ, Իջևան քաղաքում 600 քմ,Գյումրի-Այգաբաց ավտոճանապարհին՝ 3 հա:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 53․5 հա։