1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օգոստոսի 25-ին, ժամը 15։37-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում այրվում է դաշտ։ Այրվել են մոտ 10 հա խոտածածկույթ և 5 հա խոզան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:07-ին, մարվել՝ 16:17-ին: