Միջազգային

Ատլանտյան օվկիանոսում 60-ից ավելի աֆրիկացի միգրանտ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ատլանտյան օվկիանոսում 60-ից ավելի աֆրիկացի միգրանտ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ատլանտյան օվկիանոսում՝ Կաբո Վերդեի ափերի մոտ, 63 միգրանտ է համարվում է մահացած։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Le Figaro պարբերականից:

38 միգրանտների հաջողվել է փրկվել, որոնց թվում՝ 4 երեխա։ Փրկարարները գտել են 7 մահացածների մարմինները, սակայն 56 մարդ դեռ անհետ կորած է։

Փրկվածների խոսքով՝ նավակը դուրս է եկել Սենեգալի ափին գտնվող Ֆաս-Բուայ ձկնորսական գյուղից հուլիսի 10-ին՝ 101 ուղևորներով:

Իսպանական ձկնորսական նավը նավակը հայտնաբերել է օգոստոսի 14-ին, Կանաչ Հրվանդանի կղզիներից մեկից 277 կմ հեռավորության վրա և այդ մասին հայտնել է Կաբո Վերդեի իշխանություններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում