Տարածաշրջանային

Պուտինի և Էրդողանի հանդիպումը հնարավոր է՝ տեղի ունենա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին

1 րոպեի ընթերցում

Պուտինի և Էրդողանի հանդիպումը հնարավոր է՝ տեղի ունենա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է կայանալ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնել է թուրքական հեռուստաալիքներից մեկը:

Ըստ հեռուստաալիքի՝ բանակցությունների հիմնական թեման հացահատիկի գործարքի վերսկսման հեռանկարն է լինելու, որից Ռուսաստանը դուրս եկավ հուլիսի 18-ին՝ ըստ պայմանավորվածության իր պահանջները չկատարելու պատճառով։

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները օգոստոսի 2-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են նախապատրաստել հնարավոր հանդիպումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում