Միջազգային

Իսպանիայում եղանակային նախազգուշացում է հայտարարվել 45 աստիճան տապի պատճառով

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում եղանակային նախազգուշացում է հայտարարվել 45 աստիճան տապի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Պետական ​​օդերևութաբանական գործակալությունն արտակարգ շոգի պատճառով անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել երկրի շատ տարածաշրջաններում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Գերատեսչությունը նահանգների մեծ մասում տագնապի աստիճանը բարձրացել է մինչև դեղին (վտանգավորության) և նարնջագույն (բարձր վտանգավորության) մակարդակի: Բացի այդ, Վալենսիայի և Մուրսիայի ինքնավար համայնքներում հայտարարվել է առավելագույն՝ կարմիր (արտակարգ վտանգավորության) մակարդակ:

Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 45 աստիճանը։ Անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարվել առաջիկա մի քանի օրվա համար։ Մադրիդում ջերմաչափի սնդիկի սյունը կարող է բարձրանալ մինչև 37 աստիճան։

Արտակարգ շոգի պատճառով երկրում նաև նախազգուշացում է հայտարարվել անտառային հրդեհների առաջացման շատ բարձր ռիսկի մասին։

Իսպանիայում ջերմաստիճանային ռեկորդ էր արձանագրվել 2021 թվականին, երբ օգոստոսին երկրի հարավում գտնվող Լա Ռամբլա բնակավայրում ջերմաստիճանը հասել էր 47,6 աստիճանի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում