Միջազգային

Բելառուսում հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկում «Լեհաստանի և բալթյան երկրների ռազմականացման ֆոնին»

2 րոպեի ընթերցում

Բելառուսում հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկում «Լեհաստանի և բալթյան երկրների ռազմականացման ֆոնին»

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ հաշվի առնելով Լեհաստանի և բալթյան պետությունների ռազմականացման միջոցառումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։

«ՆԱՏՕ-ի դաշինքի և դրա առանձին անդամների գործունեության վերաբերյալ մեր բոլոր կանխատեսումները լիովին հաստատվել են: Իհարկե, մենք ձեռքներս ծալած չենք նստում, այլ ձեռնարկում ենք հակազդման համապատասխան միջոցներ»,- Վոլֆովիչի խոսքն է մեջբերում БелТА գործակալությունը։

Նա ընդգծել է, որ մինչ Բելառուսը «մարտ է մղում» բերքը հավաքելու համար, արևմտյան հարևաններն այլ մարտերի են ձգտում։

«Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ եռանդով են մեր հարևանները ձգտում իրականացնել Վիլնյուսում ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի որոշումներում ամրագրված դրույթները, - ասել է ԱԽ պետքարտուղարը։ - Ընդ որում, դա անում են նույնիսկ առաջ անցնելով գրաֆիկներից»։

Նրա խոսքով՝ արևելքից եկող մտացածին սպառնալիքի պատրվակներով «ուժեղացվում են Լեհաստանի և բալթյան երկրների ռազմականացման միջոցառումները»:

«Վարշավան պատրաստակամություն է հայտնել իր տարածքում ընդունելու ամերիկյան մարտավարական միջուկային մարտագլխիկներ: Գնվում են արդի զինատեսակներ», - ասել է Վոլֆովիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում