Միջազգային

Իսպանիայում եղանակային նախազգուշացում է հայտարարվել արտակարգ շոգի պատճառով

1 րոպեի ընթերցում

Իսպանիայում եղանակային նախազգուշացում է հայտարարվել արտակարգ շոգի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի պետական ​​օդերևութաբանական գործակալությունը գրեթե ամբողջ թագավորության տարածքում անբարենպաստ եղանակի մասին նախազգուշացում է հայտարարել սաստիկ շոգի պատճառով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է գերատեսչության կայքից։

Նահանգների մեծ մասում տագնապի մակարդակը բարձրացվել է մինչև դեղին (վտանգավոր) և նարնջագույն (մեծ վտանգ): Կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել Ցելսիուսի սանդղակով 44 աստիճանը։

Անբարենպաստ եղանակի նախազգուշացում է հայտարարվել առաջիկա մի քանի օրվա համար։ Մադրիդում սպասվում է, որ ջերմաչափի սնդիկի սյունը կբարձրանա մինչև 40 աստիճան։

Իսպանիայում ջերմաստիճանային ռեկորդ էր գրանցվել 2021 թվականի օգոստոսին․ երկրի հարավում գտնվող Լա Ռամբլա բնակավայրում ջերմաստիճանը հասել էր 47,6 աստիճանի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում