Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նշել է նորամուտը նոր հասցե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գրասենյակը տեղափոխվել է «Մերիդիան»-ի տարածք (Երևան, Ոսկերիչների, 1)։ Գրասենյակի տեղափոխման նորամուտի միջոցառմանը հյուրընկալվել է տեխնոլոգիական ոլորտի 20-ից ավելի ընկերություն, ԱՏՁՄ վարչության անդամներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ, լրագրողներ, տեխնոլոգիաներով հետաքրքրված հյուրեր։

ԱՏՁՄ-ից հայտնում են, որ միության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը տեխնոլոգիական համայնքին պատմել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագրերի՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների, «ԻննոԻջևան», «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախագծերի մասին, ինչպես նաև ներկայացրել տարվա ամենասպասված տեխնոլոգիական ցուցահանդեսի՝ Դիջիթեքի մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-15-ը, «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում։ «Digitec-ն ամեն տարի մոտ 80 000 այցելու ունի, որոնք գալիս են ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական միտումներին: Այս տարի ցույց ենք տալու, որ տեխնոլոգիաներն ամենուր են։ Այս տարի ցուցահանդեսին կլինեն նաև միջազգային թոփ մեդիաներ, որոնց շնորհիվ կկարողանանք համաշխարհային շուկային ծանոթացնել մեր տեխնոլոգիական համայնքի առաջընթացի հետ»,- նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, ապա ավելացրել, որ միության դռները միշտ բաց են տեխնոլոգիական համայնքի առաջ։

Նորամուտի միջոցառմանը նախորդել է նաև սարքավորումներ մշակող (hardware) ընկերությունների փակ քննարկում։ Տեխնոլոգիական համայնքի հետ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։ ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է Հայաստանի կառավարության և մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման առաջատար ծրագրերի վրա, ինչպիսիք են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, DigiTec էքսպոն, «Իրական դպրոց»-ը,« ԻննոԻջևան» նորարարական կենտրոնը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում