Միջազգային

Մինսկը և Թեհրանը ռազմական համագործակցության պլան են ստորագրել

2 րոպեի ընթերցում

Մինսկը և Թեհրանը ռազմական համագործակցության պլան են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը և Իրանն ստորագրել են պաշտպանության գերատեսչությունների միջև փոխըմբռնման հուշագիր և 2023 թվականի ռազմական համագործակցության պլան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Բելառուսի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Թեհրանում Բելառուսի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հանդիպման արդյունքները։

«Հանդիպման արդյունքներով կողմերն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Բելառուսի Հանրապետության Պաշտպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև ընթացիկ տարվա Երկկողմ ռազմական համագործակցության պլան», - ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության` հանդիպման ընթացքում պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել «միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել են ռազմական ոլորտում փոխգործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները»։

Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավարն Իրանում է գտնվում պաշտոնական այցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում