Միջազգային

Ռուսաստանի 17 տարածաշրջաններում մի քանի օրվա ընթացքում վատ եղանակի պատճառով 11 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի 17 տարածաշրջաններում մի քանի օրվա ընթացքում վատ եղանակի պատճառով 11 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Ռուսաստանի 17 տարածաշրջաններում մոլեգնած վատ եղանակը 11 մարդու կյանք է խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մամուլի ծառայությունում։

«Ռուսաստանի ԱԻՆ-ը վերահսկում է 17 սուբյեկտների տարածքով առատ տեղումներով և մինչև 27 մ/վրկ քամու պոռթկումներով վտանգավոր և անբարենպաստ օդերևութաբանական երևույթների հետևանքների վերացումը: Տուժել է 82 մարդ։ Նրանցից 11-ը մահացել է, 35-ը` հոսպիտալացվել», - հայտնել են նախարարությունում։

Չուվաշիայում շարունակվում են երկու մարդու որոնումները Վոլգայի ջրատարածքում շրջված նավից։ Յոթ մարդու հաջողվել է փրկել։ Մերձվոլգյան մի քանի տարածաշրջաններում գրեթե 100 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։

«Էներգամատակարարումը վերականգնվել է, բացառությամբ Պենզայի մարզի մեկ բնակավայրի», - հավելել են մամուլի ծառայությունում։

Վթարային-վերականգնողական աշխատանքները շարունակվում են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում