Միջազգային

Պուտինը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում

1 րոպեի ընթերցում

Պուտինը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացվող Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական և հումանիտար ֆորումի լիագումար նիստին: Միջոցառման գլխավոր թեման է տեխնոլոգիաները և անվտանգությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից։

Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ, մասնավորապես, արծարծել է պարենային անվտանգության և հացահատիկային գործարքի, ցորենի համաշխարհային շուկայում Ռուսաստանի բաժնի, Աֆրիկայում գյուղատնտեսական արտադրանքի հեռանկարների, էներգապաշարների մատակարարումների, ազգային արժույթներով հաշվարկների անցման, կրթության ոլորտում համագործակցության թեմաները: Նա նաև շոշափել է Աֆրիկայի մայրցամաքի երկրների հետ Ռուսաստանի համագործակցության այլ կարևոր հարցեր:

Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովն անցկացվում է հուլիսի 27-28-ը Սանկտ Պետերբուրգում: Դրան զուգահեռ անցկացվում են տնտեսական և հումանիտար ֆորումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում