Հունաստանում անտառային հրդեհների պատճառով տարհանումները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի Հռոդոս կղզում գիշերվա ընթացքում անտառային հրդեհներն է՛լ ավելի են տարածվել։ Կղզուց շարունակվում են ինքնաթիռներով մարդկանց տարհանումները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հայտնում է, որ հարյուրավոր զբոսաշրջիկներ արդեն հեռացել են կղզուց, իսկ շատերը գիշերն անցկացրել են դպրոցներում, օդանավակայաններում և մարզական կենտրոններում՝ սպասելով իրենց թռիչքին։

Կորֆու և Էվիա կղզիներում, որտեղ նույնպես տարհանումներ են կատարվել, անտառային հրդեհները դեռ լիակատար վերահսկողության տակ չի հաջողվել վերցնել։

Անտառային հրդեհներ են սկսվել նաև Կրետե կղզում։

Հունաստանի վարչապետը ստեղծված արտակարգ իրավիճակը կքննարկի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հունաստանում մտահոգություններ կան նաև զբոսաշրջային ոլորտի վրա անտառային հրդեհների ազդեցության առնչությամբ։

Եվրոպայում մոլեգնող տապի ալիքի պատճառով անտառային հրդեհներ են բռնկվել Հունաստանում, Սիցիլիայում, Խորվաթիայում, Ալժիրում և Թունիսում։ Ալժիրում հրդեհների հետևանքով առնվազն 34 մարդ է զոհվել։ Սիցիլիայի օդանավակայանը փակվել է, երբ ջերմաստիճանը հուլիսի 24-ին հասել է 47 աստիճանի։

Ըստ գիտնականների՝ նման իրավիճակի պատճառներից է կլիմայի փոփոխությունը։

Հայերեն

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը