Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1 րոպեի ընթերցում

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում՝ Համբարձման կղզուց հյուսիս, 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղին։
Երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 13-ին, էպիկենտրոնը գտնվել է Համբարձման կղզուց 990 կմ հյուսիս։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ծառայության գնահատմամբ՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը եղել է ավերիչ։
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։