Ադրբեջանը չպետք է գործի ինքնիրավչության պայմաններում. ՀՀ ԱԳ նախարարը՝  ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում հուլիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել ներկայիս մարտահրավերների պայմաններում ԵԱՀԿ գործունեության և դերակատարման շուրջ:

«Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Ներկայացնելով տարածաշրջանում համապարփակ կայունության հաստատման՝ Հայաստանի տեսլականը՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը չպետք է գործի ինքնիրավչության պայմաններում: Շեշտվել է միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները, շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Նախարարը շեշտել է 21-րդ դարում Եվրոպայի հարևանությամբ հերթական հումանիտար աղետը և ԼՂ բնակչության էթնիկ զտումները կանխելու հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի հրատապությունը՝ կարևորելով նաև ԵԱՀԿ մեխանիզմների և առկա գործիքակազմի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է բոլոր առկա խնդիրների պատշաճ հասցեագրում։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայերեն العربية English Français Русский

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը

Բժշկությունն այլևս սահմաններ չի ճանաչում. «Սլավմեդ»-ում կայացել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը

Վախճանվել է պոլիոմիելիտով հիվանդ վերջին ամերիկուհին