Անկարան «Ազովի» հրամանատարներին Կիևին է վերադարձրել՝ առանց որևէ պայմանի․ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան ուկրաինական «Ազով» ռազմական խմբավորման հրամանատարներին Կիևին է վերադարձրել՝ առանց որևէ պայմանի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այդ մասին հայտնել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

Դեսպանի խոսքով՝ նման որոշում կայացնելիս Թուրքիան առաջնորդվում էր սեփական շահերով, իսկ Թուրքիայի իշխանությունները «ցանկանում էին ցույց տալ, որ երկիրն ամրապնդում է հաղորդակցության մակարդակը Ռուսաստանի հետ և, ընդհանրապես, իր միջազգային դիրքերը»։

Այն բանից հետո, երբ «Ազովի» մարտիկները երկար պայքարից հետո որոշեցին լքել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը, գնդի մի քանի հրամանատարներ, բոլոր կողմերի համաձայնությամբ, տեղափոխվեցին Թուրքիա: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այնուհետև ասաց, որ նրանք այնտեղ կմնան մինչև պատերազմի ավարտը։ Սակայն այժմ զինվորականները ոչ միայն վերադարձել են Ուկրաինա, այլև պատրաստ են շարունակել մասնակցել ռազմական գործողություններին։ «Ազովի» հրամանատար Դենիս Պրոկոպենկոն վերադառնալուց հետո ասել է, որ դա է իրենց «գլխավոր նպատակը»։

«Ազովի» հրամանատարներն Ուկրաինա էին վերադարձել Զելենսկիի հետ, երբ վերջինս այցելել էր Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահի հետ հանդիպման։

Ռուսաստանում կտրուկ են գնահատել զինվորականների վերադարձը Թուրքիայից։ Մասնավորապես՝ Դաշնային խորհրդի պաշտպանության հարցերի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ «Թուրքիան չեզոք երկրից վերածվում է ոչ բարեկամ երկրի»։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս