ԱԳ փոխնախարարը Բահրեյնի նորանշանակ դեսպանին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ԼՂ-ի շուրջ զարգացումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բահրեյնի Թագավորության նորանշանակ դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշիին (նստավայրը՝ ք․ Հռոմ)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով դեսպան Ալ-Բելուշիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանի և արաբական աշխարհի կապերը դարավոր պատմություն ունեն: Այդ համատեքստում նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ինչի կապակցությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել, մասնավորապես, առևտրատնտեսական կապերի, ներդրումներիներգրավման, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթամշակութային և այլ ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայումը։

Նշվում է, որ հանդիպմանը Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը առկա խնդիրները կարգավորել խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Հայերեն English Français Русский

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը

Բժշկությունն այլևս սահմաններ չի ճանաչում. «Սլավմեդ»-ում կայացել է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը