Երեք շաբաթ պետք է վիրակապով մնալ. Մոտը պատմել է երևանյան ելույթի ժամանակ ստացած վնասվածքի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական շոուբիզնեսի աստղերից Մոտը, որը հուլիսի 2-ին համերգով հանդես եկավ Երևանում, սակայն վնասելով ուսը, ստիպված եղավ բեմից հեռանալ նախատեսվածից շուտ, հայտնում է, որ արդեն ամեն ինչ կարգին է, բայց երեք շաբաթ վիրակապով է մնալու:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր անհանգստացել են ինձ համար: Ամեն ինչ կարգին է, ուսս ուղղել են: Երեք շաբաթ պետք է վիրակապով մնալ, սակայն դրանք չնչին բաներ են, հետո կրկին ՄՌՏ, ռենտգեն պետք է արվեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ գուցե նաև վիրահատություն, իսկ մինչ այդ պետք է ապրել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Մոտը նշում է «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում հրապարակած տեսանյութում:

Նա երևանյան հանդիսատեսին շնորհակալություն է հայտնում խենթ համերգի համար, խոստանում Հայաստան վերադառնալ հաջորդ տարի և երգել բոլոր այն երգերը, որոնք չերգեց երեկոյին:

«Բարություն, սեր, լույս և առողջություն եմ մաղթում ձեզ»,-եզրափակում է երգիչը:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին