Միջազգային

Ռուսաստանը ձգտելու է ընդլայնել ՄԱԿ-ի ԱԽ-ն Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հաշվին. Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ձգտելու է ընդլայնել ՄԱԿ-ի ԱԽ-ն Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հաշվին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ձգտելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կազմի հնարավորինս շուտ ընդլայնման հասնել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հաշվին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին առցանց ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Նույնքան կարևոր խնդիր է ՄԱԿ-ի գլխավոր մարմինների վիճակը համապատասխանեցնել ժամանակակից իրողություններին, նկատի ունեմ, առաջին հերթին, Անվտանգության խորհրդի բարեփոխումը, որտեղ Արևմուտքը բացարձակապես անհամաչափ է ներկայացված․ 15 անդամներից, այսպես կոչված, ոսկե միլիարդն զբաղեցնում է 6 տեղ, սա անազնիվ է, անարդար: Ուստի մենք ձգտելու ենք հնարավորինս արագ ընդլայնել Անվտանգության խորհրդի անդամության կազմը՝ դրա մեջ ընդգրկելով Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրները», - ասել է նախարարը։

Դրա հետ մեկտեղ Լավրովն ընդգծել է, որ այս ցուցակին լրացուցիչ արևմտյան թեկնածուներ ավելացնելու փորձերը «հակաարդյունավետ են և բացարձակապես անհեռանկարային»։

«Գերիշխանությունն ավարտվում է, ժամանակն է անցնել իրավահավասարությանը: Եթե բոլորը կողմ են ժողովրդավարությանը, ապա չմոռանանք, որ ժողովրդավարություն է պահանջվում նաև միջազգային հարաբերություններում», - հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում