Քաղաքականություն

ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարներն ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում նկատվող դրական դինամիկան շարունակական կլինի: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև մուլտիլատերալիզմի դերը՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համատեքստում:

Ըստ աղբյուրի՝ իր հերթին Մալթայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իեն Բորգն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Մալթայի հարաբերություններում արձանագրվող առաջընթացը և պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը նաև բազմակողմ հարթակներում, ինչպես նաև աջակցելու Հայաստանում Եվրամիության ներգրավվածության աճին, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում