Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԱՄԷ նորանշանակ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԱՄԷ նորանշանակ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանին հունիսի 21-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ դեսպան, դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Ալմուլլան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ալմուլլային նշանակման առթիվ և մաղթել նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն կարևոր առաքելության իրականացման գործում: Վահան Կոստանյանը բարձր է գնահատել հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների առկա մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի երկկողմ օրակարգի ընդլայնմանը։

«Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ԱՄԷ նորանշանակ դեսպանը նշել է, որ առավելագույն ջանքերը կներդնի Հայաստանի հետ բազմոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ մի շարք բնագավառներում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրներին: ԱԳ նախարարի տեղակալը դեսպան Ալմուլլային ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման վերաբերյալ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում