Միջազգային

Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենի և Սի Ծինփինի հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի անձնական հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հունիսի 20-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Նախագահ Բայդենի և նախագահ Սի Ծինպինի անձնական փոխգործակցությանը փոխարինող ոչինչ չկա: Ես ակնկալում եմ, որ մենք դա կտեսնենք առաջիկա ամիսներին»,-ասել է նա ABC հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով երկու ղեկավարների հնարավոր հանդիպման ժամկետների մասին հարցին:

Հունիսի 18-19-ին Բլինկենն այցելել է Պեկին և հանդիպել Չինաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նա հայտարարել է, որ շուտով Չինաստան կայցելեն ԱՄՆ վարչակազմի մի շարք այլ ներկայացուցիչներ և Չինաստանի արտգործնախարար Ցին Գանգին հրավիրել է Վաշինգտոն: Ցին Գանգն ընդունել է հրավերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում