Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է շարունակել հացահատիկի մատակարարումներն Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է շարունակել հացահատիկի մատակարարումներն Աֆրիկայի ամենաաղքատ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ է հացահատիկ մատակարարել աֆրիկյան երկրներ՝ անկախ հացահատիկի գործարքի հետագա ճակատագրից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք աֆրիկյան մայրցամաքի ներկայացուցիչների հետ Սանկտ Պետերբուրգում վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է ռուսական հացահատիկի ուղղակի մատակարարումների հարցը՝ առանց հացահատիկի գործարքին մասնակցության, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Ընդգծվել է հացահատիկի, ամենից առաջ՝ ռուսական հացահատիկի մատակարարումների կարևորությունը աֆրիկյան մայրցամաք, ամենաաղքատ երկրներ: Այդ մատակարարումները շարունակելու կարևորությունն իսկապես ընդգծվել է»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում