Միջազգային

Ռուսաստանը նավթամթերքի մատակարարումները վերաուղղել է Աֆրիկա, Թուրքիա և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը նավթամթերքի մատակարարումները վերաուղղել է Աֆրիկա, Թուրքիա և Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունն ակնկալում է, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագծի իրականացումը կարագանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Известия»-ին տված հարցազրույցում։

«Մենք բոլոր ջանքերը գործադրել ենք այդ մատակարարումները դիվերսիֆիկացնելու համար և կատարել ենք այդ խնդիրը: Քչերն են, որ հրաժարվում են Ռուսաստանի բարձրորակ նավթամթերքներից, բացի Եվրոպայից և Ամերիկայից, ուստի մենք ստիպված եղանք այդ ամենը վերաուղղել դեպի Աֆրիկայի երկրներ, Թուրքիա, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ: Մենք կարողացանք դա անել. որոշ երկրներ զգալիորեն մեծացրել են նավթի և նավթամթերքի գնումները», - հավելել է Շուլգինովը։

Նախարարը նաև նշել է, որ շուկայի դիվերսիֆիկացումը հեշտ չի եղել պատժամիջոցների սրման պատճառով։

2022 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ է քաշել Թուրքիայի տարածքում գազային հանգույցի ստեղծման գաղափարը, որտեղ կարելի է վերաուղղել «Հյուսիսային հոսք»-ով տարանցման կորցրած ծավալը։ Թուրքական կողմը նշել է, որ ենթակառուցվածքների առումով գրեթե ամեն ինչ պատրաստ է հանգույցի նախագծի իրականացման համար, սակայն անհրաժեշտ են լրացումներ օրենսդրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում