Միջազգային

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

Պենտագոնի հայտարարության համաձայն ՝ օգնության նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության կարևորագույն սարքավորումներ և զինամթերք

Գերատեսչության ներկայացրած ցանկում են «HAWK» ՀՕՊ համակարգերը, «Puma» ԱԹՍ-ները, լազերային նշանառությամբ հրթիռային համակարգերի զինամթերքն ու արկերը:

«Միացյալ Նահանգները կշարունակեն համագործակցել դաշնակիցների և գործընկերների հետ ՝ Ուկրաինային հնարավորություններ ընձեռնելու բավարարելու իր անմիջական կարիքները ռազմի դաշտում և երկարաժամկետ հեռանկարում», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում