Միջազգային

Ինդոնեզիան հանդես է եկել Ուկրանիայի և Ռուսաստանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկով, որը Կիևը մերժել է

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիան հանդես է եկել Ուկրանիայի և Ռուսաստանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկով, որը Կիևը մերժել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ինդոնեզիան առաջարկել է Ուկրաինայում հակամարտության լուծման իր տարբերակը, որը Կիևը մերժել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ինդոնեզիայի պաշտպանության նախարար, գեներալ Պրաբովո Սուբիանտոն

Սինգապուրում ընթացող ֆորումի ժամանակ առաջարկել է Ուկրաինայում հակամարտության լուծման տարբերակ ապառազմականացված գոտի ստեղծելու եղանակով, ինչպես դա արվել է Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միջև։

Ինդոնեզիայի պաշտպանության նախարարը «Շանգրի-Լա-երկխոսություն» ֆորումի մասնակիցներին առաջարկել է Կիևին և Մոսկվային ուղղված համատեղ դիմում ստորագրել։

Ինդոնեզիայի պաշտպանության նախարարի առաջարկին արձագանքել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկը չի աշխատելու։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն նշել է, որ առաջին հերթին ռուսական զորքերը պետք է դուրս բերվեն Ուկրաինայի տարածքներից։ Նրա խոսքով՝ առանց ռուսական զորքերի դուրսբերման Ռուսաստանը հրադադարըկօգտագործի որպես ժամանակ շահելու միջոց՝ վերախմբավորվելու, Ուկրաինայի օկուպացված տարածքներում ամրապնդվելու և ագրեսիայի նոր ալիքի հնարավորություններ ստեղծելու համար։

«Ուկրաինայում երկարատև խաղաղությունը նշանակում է ռուսական օկուպացիայից Ուկրաինայի տարածքների ազատագրում։ Սա է նախագահ Վլադիմիր Զելենսկիի խաղաղության բանաձևը։ Մենք Ինդոնեզիային հրավիրում ենք միանալ այդ բանաձևի իրականացմանը»․- հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում