Չինաստանի առևտրի նախարարը Իլոն Մասկի հետ քննարկել է Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսական կապերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն այսօր Tesla ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ քննարկել է չին-ամերիկյան տնտեսական համագործակցության հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է Չինաստանի առևտրի գերատեսչությունը։

«Մայիսի 31-ին Չինաստանի առևտրի նախարար Վան Վենտաոն հանդիպել է Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկի հետ: Կողմերը մանրամասն քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են չին-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցությանը և Չինաստանում Tesla-ի զարգացմանը», - ասված է Առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես ընդգծել է Վան Վենտաոն, համաշխարհային տնտեսության զարգացման և մարդկության առաջընթացի համար չափազանց կարևոր է զարգացնել «բաց համագործակցությունը գիտատեխնիկական ոլորտում»։

Վան Վենտաոն նաև նշել է, որ համաշխարհային տնտեսության հնարավորություններն այնքան մեծ են, որ թույլ են տալիս Չինաստանին ԱՄՆ-ի հետ գոյակցել և համատեղ զարգանալ՝ փոխշահավետ հիմունքներով։

Չինաստանի առևտրի նախարարի խոսքով՝ Պեկինն ազգային արդիականացման գործընթացում «բարենպաստ հնարավորություններ է ստեղծում բոլոր երկրների ձեռնարկությունների, ներառյալ՝ Tesla-ի զարգացման համար»։ Նա մանրամասնել է, որ ՉԺՀ-ի իշխանությունները կշարունակեն աջակցել արտասահմանյան ընկերություններին, «ապահովել նրանց երկարաժամկետ և կայուն զարգացումը»։

Իր հերթին Մասկը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանն այն աջակցության համար, որը ցուցաբերվել է Շանհայում Tesla գործարանին։ Նա նշել է Չինաստանի տնտեսության զարգացման մեծ ներուժը, վստահություն է հայտնել ՉԺՀ-ի շուկայի հիանալի ապագայի հարցում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել խորացնելու համագործակցությունը:

Հայերեն Русский

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետ

Մոլդովայի զբոսաշրջային վայրերում տեղավորված մարդկանց թիվը 2026 թ. առաջին կիսամյակում աճել է մոտ 16 տոկոսով. Moldpres

Լեհաստանը պատրաստ է արգելափակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը

Օգոստոսի 22-ի միջոցառումների անոնս

Բուլղարիան 20 միլիոն եվրո է հատկացրել «Եվրատեսիլ 2027» երգի մրցույթի նախապատրաստական ​​աշխատանքների համար. BTA

«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հարություն Հարությունյանի թեկնածությունը

Աշխարհի ամենատարեց մարդը դարձել է 117 տարեկան

ԱԺ-ում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի նոր թեկնածուին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրելու քվեարկությունը